Պատմության 5 ամենահետաքրքիր գրազները

1. Մարգարտյա կոկտեյլՄի անգամ Կլեոպատրան եւ նրա սիրեկան Մարկոս Անտոնիոսը գրազ եկան, որ մի ճաշի ընթացքում Կլեոպատրան հեշտությամբ կարող է 10 միլիոն դինարի գինի խմել: Անտոնիոսն առանց վարանելու համաձայնեց այդ գրազին` ակնկալելով բավականին հետաքրքիր հեռանկարներ: Ամեն ինչ նախապես մտածելով` Կլեոպատրան ընթրիքի հենց ամենասկզբում ականջից հանում է սեւ մարգարտե ականջօղը եւ գցում այն գինու մեջ: Կալցիումի կարբոնատի եւ քացախաթթվի ռեակցիայի արդյունքում երեկոյի վերջում գինին վերածվել էր անվնաս խմիչքի, որը միանգամայն հնարավոր էր խմել մեկ կումով: Մարկոս Անտոնիոսն ընդունել էր պարտությունը: Գիտնականները եւս հաստատում են նման փորձարկման իրագործելիությունը: Պրոֆեսոր Պրուդենս Ջոնսը, իրականացնելով…

Read More

Աշխարհի ամենահետաքրքիր վայրերը, որոնք փակ են հասարակության համար (լուսանկարներ)

1. «Լասկոյի քարանձավներ». Սա քարանձավների մի համալիր է, որը հայտնի է պալեոլիթի ժամանակաշրջանի ժայռանկարներով. Լասկոյի քարանձավները գտնվում են Ֆրանսիայի հարավ-արևմուտքում: Այնտեղ են պահպանվել ուշ պալեոլիթի արվեստի 900 ամենալավ օրինակները: Գիտնականների հաշվարկներով՝ այդ նկարները մոտ 17300 տարեկան են: Դրանք հիմնականում մեծ կենդանիների նկարներ են, որոնց մեծամասնությունը՝ դատելով օրգանական մնացորդներից, ապրել են այդ ժամանակաշրջանում և այդ տարածքներում: Քարանձավները, որոնք հասարակության համար փակ են 1963 թվականից, գտնվում են փլուզման եզրին՝ անհայտ ծագում ունեցող բորբոսի պատճառով:Մարդու ներկայությունը քարանձավում դիտարկվում է որպես պոտենցիալ վտանգ: Սովորաբար, այնտեղ մտնում են միայն անվտանգության աշխատակիցները, շաբաթը մեկ անգամ, այն…

Read More

Աշխարհի ամենախելացի մարդը

Աշխարհի ամենախելացի մարդը ԱՄՆ-ի Միսսուր նահանգի բնակչուհի ՄԵրելին Վոս Սավանտն է: Նրա IQ գործակիցը 228 միավոր է: Նա այդ արդյունքը գրանցել է 10 տարեկանում և հայտնվել գինեսի ռեկորդների գրքում: Նշեմ, որ 135 միավորից բարձր ունեցող մարդիկ համարվում են հանճար, իսկ միջին մարդու IQ-ն 86-114 միավոր է: Մասնագետները հաշվել են տարբեր ժամանակների խելացի մարդկանց IQ -ները: Նյուտոնի ու Վոլտերի մոտ այն եղել է 190, Գալիլեյի մոտ185, Լեոնարդո Դա Վինչիի մոտ 150, Բախի և Դարվինի մոտ140, Կոպեռնիկոսի մոտ 130:ՄԵրելին Սավանտը ծնվել է 1946թ. օգոստոսի 11-ին: Համալսարանում սովորել է ընդամենը 2 տարի: Ամուսնացած…

Read More

Խաչասերում

Լեգենդար գյուտարար Սթիվ Ջոբսը վստահ է <<Կրեատիվը պարզապես տարբեր իրերի միացում է>>: Դիտելով գերմանական Faber Castell հայտնի գրենական պիտույքների կազմակերպության նոր գովազդը, հասկանում ես Ջոբսի խոսքերի իրավացիությունը: Ինչպես է առաջացել նման մտահղացումը անհայտ է, սակայն, վստահ կարող եմ ասել, որ այն շատ հիշվող եւ զվարճալի է: Faber Castell ընկերությունը միշտ էլ առանձնացվել է իր ապրանքանիշի գովազդով: Հիմա եկել է համակարգչային Photoshop ծրագրի հերթը: Հաջողված ծրագրի իրականացման հետեւանքով ստացվել են յուրատեսակ միացումներ՝ կենդանիների, բանջարեղենի, մրգերի <<խաչասերում>> գունավոր մատիտների հետ:

Read More

Մարդկային մարմնի Corpus թանգարանը

Մարդկային մարմնի թանգարանը գտնվում է Նիդեռլանդներում, Լեյդեն քաղաքից ոչ հեռու: Այս թանգարանն առաջարկում է շրջել <<մարդու մարմնի մեջ>>: Հետաքրքիր լինելուց բացի, թանգարանը նաեւ ուսուցողական է. էկսկուրսիան տեւոմ է 35 րոպե, որի ընթացքում զբոսաշրջիկները լսում են այն օրգանի ձայները, որտեղ գտնվում է այդ պահին: Թանգարանի մուտքը մարդու ոտքից է, իսկ արդեն ներսում տեղափոխվում են տարբեր օրգանների կողքով, տեսնում մկաններ, ոսկորներ, սիրտ, թոքեր, մարսողական օրգաններ, երիկամներ, աչքեր, ականջներ ինչպես նաեւ ուղեղ: Էկրանների վրա ցուցադրվում են օրգանների աշխատանքը, ֆունկցիաները՝ համապատասխան ձայներով: Ցուցադրվում է թե ինչ է կատարվում օրգանիզմում այս կամ այն վնասվածքի դեպքում:…

Read More

Ամենաթանկ գիրքը

Լոնդոնում աճուրդի ժամանակ ռեկորդային գնով՝ 7,3 միլիոն ֆունտ ստերլինգով` 8,6 միլիոն եվրո, վաճառվել է 19-րդ դարի բնագետ Ջոն Ջեյմս Օդյուբոնի <<Ամերիկայի թռչունները>> գիրքը: Նման կերպ <<Ամերիկայի թռչունները>> գրքի առաջին հրատարակումը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել տպագրական արտադրության մեջ: <<Ամերիկայի թռչունները>>գիրքը հրատարակվել է 1827 և 1838 թթ.: <<Ամերիկայի թռչունները>>գիրքը իրենից ներկայացնում է չորսհատորյակ, որի մեջ մտնում են 1000 վիմագրություններ՝ ներկված ակվարելով: Վրան պատկերված են շուրջ 500 թռչուններ՝ իրենց բնական չափսերով: Սկզբից ևեթ հրատարակվել է <<Ամերիկայի թռչունները>> գրքի շուրջ 170 օրինակ, որոնցից երեքը գտնվում են Ռուսաստանի մասնավոր հավաքածուներում: Լոնդոնում գրքի գործակալ և…

Read More

Փիղը նկարում է ինքն իրեն

Վերջերս հաճախակի սկսել են կազմակերպել ցուցահանդեսներ, որտեղ նկարների հեղինակները փղերն են: Սակայն այս փիղը առանձնանում է իր նկարչական ունակությամբ` հավանաբար նախոդ կյանքում եղել է նկարիչ: Փիղը նկարում է ինքնանկար` գեղեցիկ ծաղկեփնջով:

Read More