Ոսկե կանոններ աղջիկների համար

Նա քեզ հրավրավիրել է առաջին ժամադրության: Վերջապես դուք երկուսով կլինեք: Միգուցե մինչեւ այժմ շփվում էիք միայն հեռախոսով կամ ինտերնետով, եւ սա առաջին հնարավորություն է, երբ չեն լինի անցանկալի ներկաներ եւ դուք կփորձեք հասկանալ միմյանց, ճանաչել ավելի մոտիկից… Ուրեմն վճռորոշ է ամեն մի պահը, ձեր դիմախաղն ու ամեն մի ժեստը…Գայթակղման արվեստը յուրահատուկ խաղ է, առանց որի կին- տղամարդ հարաբերությունը ձանձրալի կլինի… Չափազանց ուշադիր մի նայիր ու մի զննիր անցորդներին:Զրուցելիս հայացքդ մի կենտրոնացրու խոսողի շուրթերի վրա:Նայիր զրուցակցիդ աչքերին, քեզ բնական պահիր:Երբեք քո մասին ամեն ինչ մի պատմիր միանգամից: Ավելի շատ նրան լսիր:Թող…

Read More

Կապիկների անհավատալի սիրո պատմություն և հարսանիք Հնդկաստանում (լուսանկարներ)

Ռամու և Ռամդուլարի կապիկների սերն անտարբեր չթողեց նրանց տիրոջը` Ուդեշ Մախտոյին, ով մեծ հանդիսավորությամբ կազմակերպեց նրանց հարսանիքը։Ուդեշ Մախտոն սիրում է Ռամուին հարազատ զավակի նման, և նա, տեսնելով Ռամդուլարիի նկատմամբ վերջինիս սերը, որոշեց գնել հարսնացուին և կազմակերպել նրանց հարսանիքը։ Նա սիրահարների համար պատվիրեց հատուկ զգեստներ և գյուղացիներին հնարավորություն տվեց հիանալու կապիկների զգացմունքով։ամենագնացով անցան հոծ բազմության միջով, ովքեր բացականչություններով և ծափերով ողջունեցին նորապսակներին։Ուդեշ Մախտոն գումար չխնայեց՝ հրավիրելով հարսանիքին ոչ միայն համագյուղացիներին, այլև մարդկանց հարևան քաղաքներից։

Read More

Հաջողությանը խանգարող 5 կարծրատիպեր

Մենք հաճախ ենք նախանձում հաջողակ մարդկանց և ձգտում նմանվել նրանց: Իսկ ամենից հաճախ դա չի ստացվում, քանի որ մեզ հետ են բավականին մեծ տարածում ունեցող կարծրատիպեր, որոնք չեն թողնում հաջողությունը ձգել դեպի մեզ: LN-ը ձեզ է ներկայացնում ամենատարածված կարծրատիպերը, որոնք խանգարում են մեզ հաջողության հասնելու ճանապարհին: Հաջողության հասնելու համար պետք է բնությունից հատուկ շնորհներով օժտված լինել: Ամենևին այդպես չէ: Իհարկե, որպեսզի բանաստեղծ, նկարիչ կամ երաժիշտ լինես, հարկավոր են հատուկ ընդունակություններ: Պարադոքսն այն է, որ բոլոր մարդիկ ունեն շնորհներ, բայց ոչ բոլորն են զարգացնում այն: Երբեմն հաջողության հասնելու համար բավական են…

Read More

Հագեցրու քաղցդ… առանց ուտելու

Հույզեր կան, որոնք դրդում են ուտել ավելի շատ, քան կցանկանայիր: Մինչ ուտելը համոզվիր’ արդյոք ուտելու քո ցանկությունը պայմանավորված է քաղցով, թե կան այլ «մեղավորներ»:Երբևէ հայտնվե՞լ ես այնպիսի իրավիճակում, երբ բարձր կալորիայով սնունդ ես ուտում, բայց ընդհանրապես քաղցած չես: Պարզվում է` մարդկային ուղեղն ուտելու նման ազդանշան ուղարկելու հակում ունի` ի պատասխան որոշակի հույզերի և իրավիճակների, որոնք ոչ մի կապ չունեն քաղցի հետ: Տեղյակ չլինելով այդ ազդանշանի իրական բնույթին` մարդն անընդհատ ծամում է ու ավելորդ քաշ ձեռք բերում: Մենք «կգաղտնազերծենք», թե ինչ ազդանշաններ է տալիս օրգանիզմդ և ինչի կարիք է այն իրականում…

Read More

Անհաջող սիրային հարաբերությունների գլխավոր պատճառը. հետազոտություն

Եթե Ձեր վերջին զուգընկերոջ հետ բաժանումից հետո Դուք մինչ օրս չեք կարողանում արժանի մեկին գտնել, ապա LN-ի այս նյութը հենց Ձեզ համար է:Պարզվում է, որ անձնական կյանքի ամենագլխավոր «թշնամիները» նախկին զուգընկերներն են: Որոշ ժամանակ անց, երբ մոռանում եք Ձեր նախկինի հետ ունեցած տարաձայնությունների մասին, Ձեզ թվում է, թե նրանից ավելի լավին Դուք դժվար թե գտնեք:ԱՄՆ-ում փորձագետները հարցում են իրականացրել մոտ 1000 կանանց և տղամարդկանց շրջանում, որպեսզի պարզեն, թե ինչու նրանք չեն կարողանում իրենց զուգընկեր գտնել:Տղամարդկանց 39%-ը և կանանց 41%-ը խոստովանել են, որ մինչև հիմա անտարբեր չեն իրենց նախկինների հանդեպ, ինչը…

Read More

Ֆանտաստիկ ժանրի 7 գիրք, որ կարող եք կարդալ հայերենով

Ֆանտաստիկ/ֆենթզի ժանրի գրքերը վերջին շրջանում պահանջված են դարձել աշխարհի գրեթե բոլոր ծայրերում և Հայաստանն էլ բացառություն չէ: «Դիվերգենտ», «Հարրի Փոթեր», «Մահվան գործիքները» և  այլ հայտնի գրքեր նպաստել են այս ժանրի երկրպագուների կտրուկ «աճին»: Այսօր ֆանտաստիկ գրքերն ամենուր են: Այնուամենայնիվ, ֆենթզի գրքեր հայերենով դժվար է գտնել, թեև մի քանիսն արդեն թարգմանվել են՝ դառնալով ավելի մատչելի հայ ընթերցասերների համար: Եվ ուրեմն, ահա ֆանտաստիկ ժանրի 7 գիրք, որ կարող եք գտնել այսօր հայաստանյան գրախանութներում: Մի հուշում անենք՝ ցանկում կան նաև հայ հեղինակների գործեր: 1. Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին՝ «Հոբիտը»   Ֆանտաստիկ ժանրի 7 գիրք,…

Read More

Երեք հրացանակիրներ

Չորս այնպիսի մարդիկ, ինչպիսին նրանք էին, չորս մարդիկ, որոնք պատրաստ էին միմյանց համար զոհաբերելու ամեն ինչ՝ սկսած քսակից մինչև կյանքը, որոնք միշտ աջակցում էին միմյանց ու երբեք չէին նահանջում, միասին կամ զատ-զատ կատարում էին միասնաբար ընդունած ամեն մի որոշում, չորս բռունցք, որոնք միասին կամ զատ-զատ սպառնում էին ամեն մի թշնամու, անխուսափելիորեն պետք է բացարձակորեն կամ գաղտնաբար, ուղղակի կամ զարտուղի ճանապարհով, խորամանկությամբ, թե ուժով ճանապարհ բաց անեին իրենց համար դեպի նշված նպատակը, որքան էլ հեռու լիներ այն կամ որքան էլ ամուր պաշտպանված լիներ։

Read More

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՐՔԵՐ, ՈՐՈՆՔ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ ԱԶԴԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ

Գոյություն ունեն հազարավոր հոգեբանական գրքեր, սակայն դրանց մի փոքր մասն է իսկապես սովորեցնում ազդել մարդկանց վրա: Բացի այդ հոգեբանական ոչ բոլոր գրքերն են հասկանալի սովորական ընթերցողին՝ բարդ և մասնագիտական տերմինների պատճառով: ՌՈԲԵՐՏ ՉԱԼԴԻՆԻ. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ Չալդինիի «Ազդեցության հոգեբանությունը» համարվում է հոգեբանության, մենեջմենթի և կոնֆլիկտների վերաբերյալ լավագույն ձեռնարկներից մեկը: Այն օգտագործվում է ամբողջ աշխարհի հոգեբանների կողմից: Գիրքը տպագրվել է ավելի քան 1.5 միլիոն օրինակով: Բանն այն է, որ գիրքը ընթերցողին գրավում է իր թեթև ու հետաքրքիր ոճով, ինչպես նաև արդյունավետ մեթոդներով: Միևնույն ժամանակ այս գիրքը լուրջ գիտական ուսումնասիրություն է, որը վերլուծում…

Read More

10 ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐ, ՈՐՈՆՑ ՊԵՏՔ Է ԿԱՐԴԱԼ

1. ԼԵՍԼԻ ՋԵՅՄԻՍՈՆ (LESLIE JAMISON) Գրական վերջին թրենդերից են «էսսեների ժողովածուները»: Ջեյմիսոնն էլ իր նորմուտը այդպիսի ժողովածուով նշեց: Նրա «Կարեկցանքի քննությունը» («The Empathy Exams») գրախանութներում հայտնվեց 2014-ի գարնանը: Մարդկային ցավի և կարեկցանքի նրբերանգների հետազոտության համար արժանացավ ոչ այնքան բարի ռեվյուների: Ջեյմիսոնը փիլիսոփայական տերմինալոգիան հմտորեն քողարկում է գրական ձևակերպումներում և ստեղծում խոր, զգայուն աշխարհ: Իր կարիերայի դեբյուտային գրքով Լեսլի Ջեյմիսոնը արդեն մեծության հայտ է ներկայացրել: Բաց մի թողեք ապագայի գրական հսկայի մեկնարկը: 2. ՀԵԼԵՆ ՕՅԵՅԵՄԻ (HELEN OYEYEMI) «Տղան, ձյունը, ճնճղուկը» («Boy, Snow, Bird») վեպով Օյեյեմին նորից ցուցադրում է իրականությունը և հեքիաթը նրբորեն…

Read More

Ագատա Քրիստի․Տասը փոքրիկ սևամորթները

Իմ կարծիքը և տեղեկություն Մի քանի օր առաջ վերջապես գտա գիրք, որը գոհացրեց իմ բոլոր պահանջները, կարճ ասած իմ ճաշակով։ Դա Ագատա Քրիստիի <<Տասը փոքրիկ սևամորթները>> գիրքն էր։ Իդեպ այս գիրքը նրա ամենավաճառված գրքերից է։ Կարդացի երեք օրում՝ օր ու գիշեր։ Այնքան լարված է կարդում, որ այդ երեք օրը կտրվել էի աշխարհից ու մոռացել էի ամեն ինչի մասին։ Կարդացել եմ ռուսերենով, քանի որ հայերեն տարբերակը չգտա։ Սյուժե Ամբողջովին անծանոթ (բացի ամուսնական զույգից) մարդիկ հավաքվում են Սևամորթների կղզում, որտեղ նրանց հրավիրել էր ոմն Ա․Ն․Օնիմ (Ալեք Նորման Օնիմ և Աննա Նենսի Օնիմ)։…

Read More