Համացանցում հայտնվել է Սիգուրնի Ուիվերի մասնակցությամբ «Ավատարի» սիքվելի նկարահանումներից նոր կադր

«Ավատար» ֆիլմի պաշտոնական թվիթերյան էջում նոր կադր են տեղադրել Ջեյմս Քեմերոնի սիքվելի նկարահանումներից: Լուսանկարում հայտնվել է ամերիկացի դերասանուհի Սիգուրնի Ուիվերը (առաջին մասում նրա հերոսուհին մահանում է)։ «Պրոդյուսեր Ջոն Լանդաուն դերասաններ Սիգուրնի Ուիվերի եւ Ջոել Մուրի հետ այցելել են «26 գոտի», որպեսզի նկարահանեն նոր տեսարաններ», — ասված է լուսանկարի նկարագրության մեջ: Առայժմ հայտնի չէ, թե որ մասում կխաղա Ուիվերը։ Աղբյուրը՝ Lenta.ru

Read More

2020-ին Կաննի կինոփառատոնը վերջնականապես չեղարկվել է

Կաննի կինոփառատոնը 2020թ.-ին տեղի չի ունենա, Variety-ին հայտնել է կազմակերպչական կոմիտեի ներկայացուցիչը։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով արտակարգ դրության ռեժիմը Ֆրանսիայում երկարացրել են նվազագույնը մինչեւ հուլիսի 10-ը։ Այդ պատճառով պարբերականի զրուցակցի խոսքով՝ նույնիսկ աշնանը փառատոնն անցկացնելը չափազանց բարդ կլինի։ Կազմակերպիչներն ի սկզբանե հրաժարվել են Կաննի կինոփառատոնը վիրտուալ անցկացնել։ Ընդ որում, մրցույթի համար ընտրված ֆիլմերը կցուցադրվեն այլ փառատոնների ընթացքում, այդ թվում Վենետիկում։ Կինոժապավենների ցանկը կհրապարակվի հունիսի կսզբին, գրում է Meduza-ն։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով ի սկզբանե ծրագրված օրերից (մայիսի 12-23) Կաննի կինոփառատոնի հետաձգման մասին հայտնի է դարձել դեռ մարտ ամսին։ Այդ ժամանակ կազմակերպիչները ծրագրում էին…

Read More