Արտասովոր պարիսպ ակվարիումի տեսքով

Թուրքական Իզմիր քաղաքի բնակիչը որոշել է իր տունը շրջապատել արտասովոր պատնեշով: Նա տեղադրել է 50 մետրանոց ակվարիում, և այն լցրել է ծովի ջրով: Անցնելով այդ հետաքրքիր պարսպի կողքով` կարելի է ուսումնասիրել հարյուրավոր ձկներ և մի քանի ութոտնուկներ: Այս արտասովոր պարիսպը դարձել է իսկական տեսարժան վայր և իր շուրջն է հավաքում տասնյակ հետաքրքրասերների:

Read More

Մանկապարտեզի պատ, որը նկարազարդված է արտասովոր ձևով

Շատ դպրոցներում և մանկապարտեզներում կարելի է հանդիպել նկարազարդած պատերի:Մեր առջև առաջին հայացքից շատ սովորական նկար է, որը նկարված է Արևմտյան Շպիցբերգեն կղզու Բուրգ կոչվող գյուղի լքված մանկապարտեզներից մեկում: Նկարի բարդությունը և աշխատատարությոնը նկատվում է միայն մոտիկից զննելիս: Ամենայն հավանականությամբ այսպիսի բան այլևս ոչ մի տեղ չեք տեսնի:

Read More

Եզակի զարդեր՝ գունավոր մատիտներից

Ոսկերչական իրերի չեխ դիզայներ Աննա Կուրլեխովան գունավոր մատիտները վերածում է եզակի զարդերի: Կախված նրանից, թե դիզայներն ինչպես է կտրում մատիտները՝ հորիզոնական, թե ուղղահայաց, տարբեր զարդեր են ստացվում:

Read More

Քանդակներ կարագով Vipula Athukorale

Աշխարհի լավագույն խոհարարներից մեկը՝ Vipula Athukorale-ն ստեղծում է քանդակներ սովորական կարագից, ընդ որում օգտագործում է սերուցքի բարձր պարունակությամբ կարագ: Այս աշխատանքները հնարավոր է պահել միայն որոշակի ջերմաստիճանում:

Read More

Օրիգինալ տեսահոլովակ, որում օգտագործվել է թուղթ (տեսանյութ)

Տեսահոլովակի գաղափարը հրաշալի է: Տաղանդավոր մարդը թղթից պատրաստել է տարբեր ֆիգուրներ և դրանք իրար հետևից նկարել: Ստացվել է հրաշալի հոլովակ: Ասյտեղ ոչ միայն երկրաչափական ֆիգուրներ են, այլև այն ամենը ինչ կազմում է մեր կյանքը:

Read More

Էրիկ Յոհանսոնը. Իրական պատրանք

Դուք հավանաբար շատ եք տեսել այս բոլոր աշխատանքները: Ենթադրում եմ նաեւ, որ չգիտեք թե ով է նման երեւակայության տերը Շվեդիայից երիտասարդ լուսանկարիչ Էրիկ Յոհանսոնը (Erik Johansson) հայտնի է ոչ այնքան իր լուսանկարներով, որքան որ դրանք ֆոտոշոփով իրական պատրանքի վերածելով: Նրա համար ոգեշնչման աղբյուրներ են հանդիսացել Սալվադոր Դալին եւ Ռենե Մագրիտտան, բայց աշխատանքներում ավելի նկատելի են Մորիս Էշերի եւ Ռոբ Գոնսալեսի ազդեղությունը:Ի դեպ, համարյա բոլոր այն աշխատանքներում, որտեղ կտեսնեք տղամարդու պատկեր, իմացեք որ դա հենց Յոխանսոնն է:

Read More

Զարմանալի լուսանկարներ, որոնցում Photoshop չկա (լուսանկարներ)

Այս լուսանկարներից որոշները ֆանտաստիկ ֆիլմերից կադրեր են հիշեցնում, որոշները՝ խելագար անիմատորի պատկերներ, բայց ճշմարտությունն այն է, որ դրանք բոլորն իրական են։ Այս լուսանկարներից ոչ մեկը չի մշակվել Photoshop ծրագրով, և այդ պատճառով դրանք այսքան գրավում են երևակայությունը։ 1. Այս լուսանկարն ասես ֆիլմից կադր լինի։ Իրականում սա սովորական թռիչքուղի է Լայպցիգի օդանավակայանում, այն անցնում է ավտոճանապարհի վրայով: 2. Ափին հարվածող ալիքներ 3. Սա Երկիր մոլորակը գրավող այլմոլորակային հրեշ չէ, այլ ընդամենը խեցգետին դույլի մեջ։ 4. Ջրհեղեղի հետևանքները Լյուբլյանայում, Սլովենիա: 5. Լուսանկար, որն արվել է շատ հարմար պահի 6. Առավոտյան արևի վառ…

Read More