Զարմանահրաշ փաստեր տարբեր բնագավառներից

Նեղոսյան կոկորդիլոսները կարողանում են 2 ժամով պահել շնչառությունը ջրի տակ: Հերկուլես բզեզները կարող են մեծանալ մինչև մարդու ձեռքի ափի չափսերի: Երկիրի վրա երբևէ ապրած մարդկանց գրեթե կեսը, մահացել են մալարյայից: Պրիմատները ծիծաղում են, երբ նրանց խուտուտ են տալիս: Ամենամեծ ալիքը, որի վրա սահել են մարդիկ՝ եղել է 10 հարկանի շենքի բարձրության: Լսողությունը մարդու զգայարաններից ամենաարագն է: Քանի որ երկրի առանցքի շուրջ պտույտը դանդաղել է, դինոզավրերի ժամանակաշրջանում օրը տևում էր մոտ 23 ժամ: Երկրի երեսին պլաստիկե ֆլամինգոները ավելի շատ են քան կենդանի: Ճանապարհի վրա ձվածեղ պատրաստելու համար ասֆալտի ջերմաստիճանը պետք է…

Read More

Աշխարհի ամենախելացի մարդը

Աշխարհի ամենախելացի մարդը ԱՄՆ-ի Միսսուր նահանգի բնակչուհի ՄԵրելին Վոս Սավանտն է: Նրա IQ գործակիցը 228 միավոր է: Նա այդ արդյունքը գրանցել է 10 տարեկանում և հայտնվել գինեսի ռեկորդների գրքում: Նշեմ, որ 135 միավորից բարձր ունեցող մարդիկ համարվում են հանճար, իսկ միջին մարդու IQ-ն 86-114 միավոր է: Մասնագետները հաշվել են տարբեր ժամանակների խելացի մարդկանց IQ -ները: Նյուտոնի ու Վոլտերի մոտ այն եղել է 190, Գալիլեյի մոտ185, Լեոնարդո Դա Վինչիի մոտ 150, Բախի և Դարվինի մոտ140, Կոպեռնիկոսի մոտ 130:ՄԵրելին Սավանտը ծնվել է 1946թ. օգոստոսի 11-ին: Համալսարանում սովորել է ընդամենը 2 տարի: Ամուսնացած…

Read More

Հայտնաբերվել է նոր մոլորակ, որը մեծ է Յուպիտերից

Հավայան համալսարանի աստղագիտության ինստիտուտի գլխավորությամբ մի խումբ աստղագետներ հայտնաբերել են Kepler-88 d հսկա մոլորակը, որի զանգվածը երեք անգամ ավելի մեծ է Յուպիտերից: Նոր մոլորակը գտնվում է Kepler-88 համակարգում՝ Երկրից 1 243 լուսային տարի հեռավորության վրա: Նոր մոլորակի մասին հոդվածը հրապարակվել է Astronomical Journal ամսագրում: Աստղագետները վերլուծել են ավելի քան վեց տարվա ընթացքում ձեռք բերված տվյալները՝ օգտագործելով Kek I աստղադիտակը (Հավայան կղզիներ), որի վրա տեղադրված է բարձրորակ HIRES սպեկտրոմետրը: Պարզվել է, որ Kepler-88 աստղն ունի չորրորդ մոլորակ՝ չորս տարի ձգվող ուղեծրային շրջանով և էլիպսաձև ուղեծրով:     Երկու մյուս մոլորակները՝ Kepler-88 b և…

Read More