Հաջողված վաճառքի գրավական

Մարկետինգի կարևոր մասնիկներ են հանդիսանում գեղեցիկ ձևավորված տուփերը: Շատ դիզայներների համար գլուխկոտրուկ է, թե ինչպիսին պետք է լինի պանրի, պիցցայի, մատիտների կամ զանազան այլ իրերի համար նախատեսված տոպրակները:Ստորև ներկայացնում ենք դիզայներական մտքի օրինակներ: Վրձին Անձեռոցիկ Հացաբուլկի Համապատասխան նկարով դեղահաբ Ժամացույց Մկանների տեսքով հաց Լուցկի Օրիգինալ Սանրվածքների օգնականներ Հաց ծերունի Սրբիչներ մատիտների տեսքով Թեյի գույն

Read More

Կենդանի ճագարներ, եղջերուներ եւ ոզնիներ՝ Gucci pre-fall 2020-ի նոր գովազդային արշավում

Gucci-ն ներկայացրել է Pre-Fall 2020 հավաքածուի գովազդային արշավը, որում Ալեսանդրո Միկելեն կրկնել է Միլանում ցուցադրված գարուն-ամառ հավաքածուից գույների համամասնությունները եւ համադրությունները: Արշավը նվիրել են Երկրի օրվա տոնակատարությանը։ Բրիտանացի նորաձեւության լուսանկարիչ Ալասդեր Մաքլելլանի լուսանկարներում մոդելները ժամանակ են անցկացնում անտառում եւ մանկական խաղահրապարակում խաղում են ճագարների, եղջերուների, սկունսների, բադերի եւ ոզնիների շրջապատում: Gucci-ի ներկայացուցիչների խոսքով՝ այս արշավը մարմնավորում է «անմեղության ոգին, միամիտ մանկության աշխարհ վերադառնալը, բնության եւ կյանքի հետ փոխազդեցության կոչը»:

Read More

Ոճային ինքնամեկուսացում․ 10 հարմարավետ եւ նորաձեւ կերպարներ՝ տան համար

Ժամանակակից իրողությունները ստիպում են մեզ հաշտվել շատ բաների հետ։ Կորոնավիրուսի պանդեմիան մեզնից խլել է գարունն ու լիարժեք ապրելու հնարավորությունը։ Սակայն մեկ օր մենք կվերադառնանք մեր կյանքի բնականոն ռիթմին։ Որպեսզի իրականություն վերադառնալը շատ բարդ չլինի, առաջարկում ենք արդեն հիմա ձեզ հավաքեք եւ ավելի արդյունավետ, ակտիվ, գեղեցիկ, ոճայինկյանք վարեք։ Այդ իսկ պատճառով, ձեզ համար պատրաստել ենք տնային հարմարավետ կերպարների 10 օրինակ, որոնք շատ նորաձեւ են եւ հիանալի համադրվում են կարանտինային իրականության հետ։ Աղբյուրը՝ News.am

Read More

Ռուսաստանցի դիզայներ Հարութ Առուստամյանը ներկայացրել է նոր հավաքածուն

Դիզայներ Հարութ Առուստամյանը ցուցադրել է աշուն-ձմեռ 2020/2021 Phantom Show հավաքածուն: Նրա ցուցադրությունը տեղի է ունեցել ուղիղ հեռարձակմամբ։  Հավաքածուն ներառել է տարբեր երկարության վառ զգեստներ, կարճեցված բաճկոններ, լայն փողքերով տաբատներով կոստյումներ  եւ դիսկո ոճի այլ հագուստներ: Դրանցից շատերը զարդարել է դիզայների հեղինակային պրինտը՝ «կարմիր» եւ պուտավոր նախշեր։ Arut Mscw ապրանքանիշը շոուի նախապատրաստման մասին հրապարակել է նաեւ վավերագրական ռեպորտաժ, որում Առուստամյանը պատմել է, թե ինչպես է հաղթահարում կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած ճգնաժամը:

Read More

«Սեր Անգիլայի եւ բրիտանուհիների հանդեպ». Christian Dior-ի ցուցահանդեսը Լոնդոնում

Վաղը՝ փետրվարի 2-ին, Լոնդոնի Վիկտորիայի եւ Ալբերտի թանգարանում կբացվի Christian Dior. Designer of Dreams ցուցահանդեսը։ Ավելի վաղ այն ցուցադրվել է Փարիզում գտնվող դեկորատիվ արվեստի թանգարանում։  Ցուցադրությունը, սակայն, լուրջ փոփոխությունների է ենթարկվել կապված բրիտանական նորաձեւության առանձնահատկությունների հետ։ Ամերիկյան Vogeu-ը գրում է, որ Christian Dior. Designer of Dreams  կօգնի երկրին, որը կանգնած է Brexit-ի եւ հնարավոր քաոսի շեմին, շեղվել եւ վայելել հրաշալին։ Հնարավոր է՝ այդ զուգահեռը չափազանցված է, սակայն ցուցադրության լոնդոնյան թիմն արել է ամեն բան՝ ապրանքիշի տիեզերքում Մեծ Բրիտանիայի յուրահատուկ տեղը ցույց տալու համար։ Ցուցահանդեսի բրիտանական տարբերակում բազմաթիվ հետաքրքիր հատվածներ կան, ինչը չի եղել…

Read More