Կորոնավիրուսով է վարակվել նաեւ Պեսկովի կինը՝ օլիմպիական չեմպիոնուհի Նավկան

Գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկան վարակվել է կորոնավիրուսով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով վարակված է 45-ամյա Նավկային ամուսինը՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո, ճիշտ է, որ ես նույնպես վարակվել եմ։ Ամեն ինչ կարգին է։ Երկու օրում ամեն ինչ նորմալացավ։ Ջերմություն չունեմ։ Դմիտրին նույնպես բժիշկների հսկողության տակ է։ Ամեն ինչ նորմալ է։ Բուժվում ենք հիվանդանոցում։ Ընտանիքի մյուս անդամները տանը ինքնամեկուսացած են։ Աշխատել է միայն ամուսինս։ Հավանաբար, նրանից եմ վարակվել։ Նա առաջինն է վարակվել»,- Նավկայի խոսքը մեջբերում է Daily Storm-ը։ Նավկան օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճել է 2006-ին Ռոման…

Read More