Ալոնսոն պատրաստ է փոխարինել Ֆետելին «Ֆերարիում»

Ֆորմուլա-1-ի կրկնակի չեմպիոն, 38-ամյա իսպանացի Ֆերնանդո Ալոնսոն պատրաստ է փոխարինել գերմանացի Սեբաստիան Ֆետելին «Ֆերարիում», հաղորդում է F1 Insider-ը։ 32-ամյա Ֆետելը չի համաձայնել աշխատավարձի եռակի կրճատման եւ մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է այս տարի։ «Ֆերարին» պատրաստ է նրան վճարել միայն 12 միլիոն եվրո։ Ֆետելն այժմ ստանում է 36 միլիոն եվրո։ Ֆերնանդո Ալոնսոն «Ֆերարիում» հանդես է եկել 2010-2014 թվականներին՝ երեք անգամ դառնալով Ֆորմուլա-1-ի փոխչեմպիոն։ 2018 թվականի մրցաշրջանի ավարտից հետո Ալոնսոն հեռացել է Ֆորմուլա-1-ից։ Աղբյուրը՝ News.am

Read More

Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոնը պատմել է, թե ինչու չի օգտվում սոցցանցերից

Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոն, «Ֆերարիի» գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը պատմել է, թե ինչու չի օգտվում սոցցանցերից: «Պարզապես ես չեմ պատկանում այն սերունդին, որի ներկայացուցիչները շտապում են ամեն ինչով կիսվել սոցցանցերում: Դա չի նշանակում, որ ես թաքցնելու բան ունեմ: Շատերը կարծում են, որ Ֆորմուլա-1-ի արշավորդի կյանքը պետք է լինի էկզոտիկ, սակայն ինձ դուր է գալիս ապրել սովորական կյանքով: Եվ ես չեմ հասկանում, թե ինչու պետք է պատմեմ այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում իմ կյանքում»,- 31-ամյա մարզիկի խոսքը մեջբերում է Sky Sports F1-ը: Հիշեցնենք, որ Սեբաստիան Ֆետելը կարիերան սկսել է 2007-ին,…

Read More

230 կմ/ժամ արագության ժամանակ մրցակցի արգելակը սեղմած մոտոարշավորդը ցմահ որակազրկվեց

Moto2 դասի աշխարհի առաջնության 13-րդ փուլի՝ Սան Մարինոյի Մեծ մրցանակի ժամանակ, Snipers Team-ի իտալացի մոտոարշավորդ Ռոմանո Ֆենատին 230 կմ/ժամ արագությամբ ընթացքի ժամանակ սեղմել է Forward Racing Team-ի ներկայացուցիչ Ստեֆանո Մանցիի մոտոցիկլի արգելակը: Դրանից առաջ Մանցին Ֆենատիին գրեթե դուրս էր մղել մրցուղուց: Snipers Team-ը խզել է համագործակցությունը կանոնները խախտած մրցարշավորդի հետ, որը ցմահ որակազրկվել է ոչ մարզական եւ վտանգավոր արարքի համար: Աղբյուրը՝ News.am

Read More

«Ֆերարին» չի երկարաձգի պայմանագիրը Սեբաստիան Ֆետելի հետ

Ֆորմուլա-1-ի «Ֆերարի» թիմը պաշտոնապես հաստատել է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո 32-ամյա գերմանացի մրցարշավորդ Սեբաստիան Ֆետելը կհեռանա, հաղորդում է թիմի կայքը։ «Փոխադարձ որոշում է, որը բարդ տրվեց՝ հաշվի առնելով Սեբաստիանի արժեքը թիմի համար։ Այս որոշումը չունի մեկ պատճառ։ Եկել է տարբեր ուղիներով առաջ շարժվելու ժամանակը։ «Ֆերարիի» անունից շնորհակալություն եմ հայտնում Սեբաստիանին բարձր պրոֆեսիոնալիզմի եւ մարդկային որակների համար, որոնք նա դրսեւորել է այս հինգ տարիների ընթացքում»,- ասել է «Ֆերարիի» թիմի ղեկավար Մատիա Բինոտոն։ F1 Insider-ը գրել էր Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոն Ֆետելը չի համաձայնել աշխատավարձի եռակի կրճատման եւ մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը,…

Read More