Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոնը պատմել է, թե ինչու չի օգտվում սոցցանցերից

Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոն, «Ֆերարիի» գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը պատմել է, թե ինչու չի օգտվում սոցցանցերից: «Պարզապես ես չեմ պատկանում այն սերունդին, որի ներկայացուցիչները շտապում են ամեն ինչով կիսվել սոցցանցերում: Դա չի նշանակում, որ ես թաքցնելու բան ունեմ: Շատերը կարծում են, որ Ֆորմուլա-1-ի արշավորդի կյանքը պետք է լինի էկզոտիկ, սակայն ինձ դուր է գալիս ապրել սովորական կյանքով: Եվ ես չեմ հասկանում, թե ինչու պետք է պատմեմ այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում իմ կյանքում»,- 31-ամյա մարզիկի խոսքը մեջբերում է Sky Sports F1-ը: Հիշեցնենք, որ Սեբաստիան Ֆետելը կարիերան սկսել է 2007-ին,…

Read More