230 կմ/ժամ արագության ժամանակ մրցակցի արգելակը սեղմած մոտոարշավորդը ցմահ որակազրկվեց

Moto2 դասի աշխարհի առաջնության 13-րդ փուլի՝ Սան Մարինոյի Մեծ մրցանակի ժամանակ, Snipers Team-ի իտալացի մոտոարշավորդ Ռոմանո Ֆենատին 230 կմ/ժամ արագությամբ ընթացքի ժամանակ սեղմել է Forward Racing Team-ի ներկայացուցիչ Ստեֆանո Մանցիի մոտոցիկլի արգելակը: Դրանից առաջ Մանցին Ֆենատիին գրեթե դուրս էր մղել մրցուղուց: Snipers Team-ը խզել է համագործակցությունը կանոնները խախտած մրցարշավորդի հետ, որը ցմահ որակազրկվել է ոչ մարզական եւ վտանգավոր արարքի համար: Աղբյուրը՝ News.am

Read More