NBA-ի հաջորդ մրցաշրջանը կարող է անցկացվել առանց հանդիսականների

Բասկետբոլի ազգային ասոցիացիան ծրագրում է NBA-ի հաջորդ մրցաշրջանն անցկացնել առանց հանդիսականների, հայտնում է ESPN-ը: Մրցաշարն առանց հանդիսականների անցկացնելու պատճառով ակումբները կզրկվեն իրենց եկամտի 40 տոկոսից: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված մրցաշրջանը Բասկետբոլի ազգային ասոցիացիան նախատեսում է վերսկսել հունիսին: Ակումբներին թույլատրվել է մայիսի 8-ից վերսկսել մարզումները: Աղբյուրը՝ News.am

Read More