Հովհաննես Բաչկով․ Անցել եմ բնականոն կյանքի, սկսել եմ անհատական մարզումներս

Բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը վերսկսել է մարզումները կորոնավիրուսից ապաքինվելուց հետո։ Մարզիկը գրառում է արել Ֆեյսբուքում։ «Քանի որ լրագրողներից շատերին չեմ կարող անհատական պատասխանել որոշեցի այս ձևով անրադառնալ իմ վիճակի մասին։ Ընդամենը երկու օր եմ զգացել վիրուսի ներկայությունը օրգանիզմումս, որն էլ կապում էի մրսածության հետ։ Ջերմություն, թեթև հազ, քթի խոռոչների փակվածություն, դող. սրանք էին հիմնական ախտանշանները։ Ինձ ավելի շատ ճնշում էր ոչ այնքան վարակակիր լինելու փաստը, այլ՝ ինչ-որ մեկին վարակելու ներշնչանքը։ Լինելով հոգեբանորեն հավասարակշռված անձնավորություն՝ կարողացա տիրապետել ներշնչանքը։ Հուրախություն բոլորիս՝ չէի վարակել…

Read More

Արթուր Աբրահամ. Հետեւիր առողջությանդ, մնա տանը, զբաղվիր սպորտով եւ գրքեր կարդա (ֆոտո)

Ինձ թվում է՝ այս ամենը, կորոնավիրուսի պանդեմայի հետ կապված, ծրագրված գործ է. որոշ պետություններ կամ կազմակերպություններ ինչ-որ ծրագիր ունեն եւ շատ շուտով ամեն ինչ կպարզվի: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գերմանիայից ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը: Աշխարհի նախկին չեմպիոնը վերջին տարիներին մենամարտեր չի անցկացնում, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան ավարտելու մասին էլ պաշտոնական հայտարարություն դեռ չի արել: Վերջին մենամարտը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 29-ին դանիացի Պատրիկ Նիլսենի հետ,  որտեղ Աբրահամը մրցավարների որոշմամբ հաղթել էր եւ նվաճել World Boxing Organisation International գոտին: Արթուր Աբրահամն ապրում է…

Read More

Մահացել է վաստակավոր մարզիչ Սամվել Բաղդասարյանը

65 տարեկանում մահացել է բռնցքամարտի ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Սամվել Բաղդասարյանը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Մարզչական հարուստ կարիերայի ընթացքում Սամվել Բաղդասարյանը մարզել է աշխարհի և Եվրոպայի մրցանակակիրների, աշխատել է Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականներում: Եղել է գյումրեցի առաջին բռնցքամարտիկը, որը դարձել է ԽՍՀՄ առաջնության մրցանակակիր: Սամվել Բաղդասարյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի երկրորդ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի հայրն է: ՀԲՖ-ն ցավակցում է Բաղդասարյանի ընտանիքին և հարազատներին: Աղբյուրը՝ News.am

Read More