ՖԻԴԵ Ազգերի գավաթ․ Չինաստանը նվաճեց տիտղոսը

Առաջին անգամ անցկացված արագ շախմատի Ազգերի գավաթի առցանց խաղարկության հաղթողի կոչումը նվաճեց Չինաստանի հավաքականը։ Սուպերեզրափակիչում չինացիները մրցեցին ԱՄՆ-ի հավաքականի հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։ Դին Լիրենը սպիտակներով ոչ ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ, Յի Վեյը սեւերով պարտվեց Ֆաբիանո Կարուանային, Յու Յանջին սպիտակներով հաղթեց Ուեսլի Սոյին, Յիֆան Հոուն սեւերով ոչ ոքի խաղաց Իրինա Կրուշի հետ։ Խմբային փուլում ավելի շատ թիմային եւ ընդհանուր միավորներ վաստակելու շնորհիվ ազգերի գավաթակիր դարձավ Չինաստանը։ Աղբյուրը՝ News.am

Read More

Կարլսենը՝ Ազգերի գավաթի կազմակերպիչներին․ Հաջորդ անգամ 3 անգամ շատ գումար կպահանջեմ

Շախմատի աշխարհի չեմպիոն, 29-ամյա նորվեգացի Մագնուս Կարլսենը պատասխանել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) եւ Chess.com-ի անցկացրած Ազգերի գավաթի առաջին առցանց խաղարկության կազմակերպիչներին, որոնց հրավերը չէր ընդունել։ Chess.com-ի բիզնեսի զարգացման տնօրենը հայտարարել էր, որ Կարլսենը չի մասնակցել, քանի որ մյուս մասնակիցների համեմատ ավելի բարձր ֆինանսական պահանջներ է ներկայացրել։ «Շնորհակալ եմ, որ կազմակերպել եք այսքան հետաքրքիր մրցաշար եւ հայտնել եք, որ ապագայում եւս հրավեր կստանամ։ Սակայն ինձ ագահ ներկայացնելուց հետո, հաջորդ անգամ առնվազն երեք անգամ ավելի շատ գումար կպահանջեմ մասնակցության համար»,- Թվիթերում գրել է Կարլսենը։ Հիշեցնենք, որ գավաթակիր է դարձել Չինաստանի հավաքականը։ Եվրոպայի…

Read More