Եվրոպական ֆուտբոլային ակումբների ասոցիացիան և ՈւԵՖԱ-ն համաձայնության են եկել Չեմպիոնների լիգայի 1/4 և 1/2 եզրափակիչի հանդիպումների անցկացման ձևաչափի վերաբերյալ: Cadena Ser-ը տեղեկացնում է, որ դիմակայության հաղթողները հայտնի կդառնան 1 խաղում՝ չեզոք ստադիոնում: Հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Սպասվում է, որ Չեմպիոնների լիգայի մրցաշրջանը կվերսկսվի օգոստոսին: Նշենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի բոլոր երկրներում, բացառությամբ Բելառուսի, դադարեցված են բոլոր ֆուտբոլային առաջնությունները: Աղբյուրը՝ News.am
Read MoreԿարգ՝ Ֆուտբոլ
ՉԼ-ի եւ ԵԼ-ի հաջորդ մրցաշրջանի խմբային փուլերը կմեկնարկեն հոկտեմբերին
ՈւԵՖԱ-ն նախնական որոշում է ընդունել Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի հաջորդ մրցաշրջանի մեկնարկի վերաբերյալ, եթե հաջողվի ընթացիկ մրցաշրջանն ավարտել օգոստոսին, հաղորդում է Sport.es-ը։ Նախատեսվում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրն անցկացնել հոկտեմբերի 20-21-ին, Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրը՝ հոկտեմբերի 22-ին։ Եվրագավաթային մրցաշարերի որակավորման փուլը նախատեսվում է անցկացնել հուլիս-օգոստոսին։ Մրցաշարերը դադարեցված են կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով։ Աղբյուրը՝ News.am
Read More«Ալաշկերտը» հաղթեց «Վեստ Արմենիային»՝ 8։1
Երեւանի «Ալաշկերտը» ստուգողական խաղում մրցեց «Վեստ Արմենիայի» հետ եւ առավելության հասավ 8։1 հաշվով։ «Ալաշկերտի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ալեքսանդր Գլիշիչը, դուբլ ձևակերպեց Նիկիտա Տանկովը, մեկական գոլ խփեցին Տիագո Գալվաոն, Գուստավո Մարմենտինին, Դավիթ Գատիկոեւը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Մայիսի 14-ին «Ալաշկերտը» ստուգողական խաղում կընդունի «Արարատ-Արմենիային»: Աղբյուրը՝ News.am
Read More«Ջենոայի» նախագահ. Մրցաշրջանի վաղաժամ ավարտը կործանարար հետևանքներ կունենա թիմերի համար
Իտալական «Ջենոայի» նախագահ Էնրիկո Պրեցիոզին նշել է, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե Իտալիայում ֆուտբոլային մրցաշրջանը չվերսկսվի: «Եթե մրցաշրջանը չվերսկսվի, ապա իտալական ակումբների մեծ մասը սնանկ կճանաչվի: Ովքեր աշխատում են այս ոլորտում, շատ լավ հասկանում են, թե ինչ կկատարվի մրցաշրջանը չեղարկելու դեպքում: Մենք սպասում ենք կառավարության որոշմանը, որպեսզի սկսենք մրցաշրջանի վերսկսման նախապատրաստական աշխատանքները»,- Պրեցիոզիի խոսքը փոխանցում է Radio Rai-ն: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան ապրիլի 30-ին հայտարարել էր մրցաշրջանը վաղաժամ ավարտելու որոշում ընդունելու և ՊՍԺ-ին չեմպիոն հռչակելու մասին: Աղբյուրը՝ News.am
Read More