ՈւԵՖԱ-ն որոշել է Չեմպիոնների լիգայի 1/4 և 1/2 եզրափակիչների անցկացման ձևաչափը

Եվրոպական ֆուտբոլային ակումբների ասոցիացիան և ՈւԵՖԱ-ն համաձայնության են եկել Չեմպիոնների լիգայի 1/4 և 1/2 եզրափակիչի հանդիպումների անցկացման ձևաչափի վերաբերյալ: Cadena Ser-ը տեղեկացնում է, որ դիմակայության հաղթողները հայտնի կդառնան 1 խաղում՝ չեզոք ստադիոնում: Հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Սպասվում է, որ Չեմպիոնների լիգայի մրցաշրջանը կվերսկսվի օգոստոսին: Նշենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի բոլոր երկրներում, բացառությամբ Բելառուսի, դադարեցված են բոլոր ֆուտբոլային առաջնությունները: Աղբյուրը՝ News.am

Read More