«Ֆերարին» չի երկարաձգի պայմանագիրը Սեբաստիան Ֆետելի հետ

Ֆորմուլա-1-ի «Ֆերարի» թիմը պաշտոնապես հաստատել է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո 32-ամյա գերմանացի մրցարշավորդ Սեբաստիան Ֆետելը կհեռանա, հաղորդում է թիմի կայքը։ «Փոխադարձ որոշում է, որը բարդ տրվեց՝ հաշվի առնելով Սեբաստիանի արժեքը թիմի համար։ Այս որոշումը չունի մեկ պատճառ։ Եկել է տարբեր ուղիներով առաջ շարժվելու ժամանակը։ «Ֆերարիի» անունից շնորհակալություն եմ հայտնում Սեբաստիանին բարձր պրոֆեսիոնալիզմի եւ մարդկային որակների համար, որոնք նա դրսեւորել է այս հինգ տարիների ընթացքում»,- ասել է «Ֆերարիի» թիմի ղեկավար Մատիա Բինոտոն։ F1 Insider-ը գրել էր Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոն Ֆետելը չի համաձայնել աշխատավարձի եռակի կրճատման եւ մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը,…

Read More

NBA-ի հաջորդ մրցաշրջանը կարող է անցկացվել առանց հանդիսականների

Բասկետբոլի ազգային ասոցիացիան ծրագրում է NBA-ի հաջորդ մրցաշրջանն անցկացնել առանց հանդիսականների, հայտնում է ESPN-ը: Մրցաշարն առանց հանդիսականների անցկացնելու պատճառով ակումբները կզրկվեն իրենց եկամտի 40 տոկոսից: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված մրցաշրջանը Բասկետբոլի ազգային ասոցիացիան նախատեսում է վերսկսել հունիսին: Ակումբներին թույլատրվել է մայիսի 8-ից վերսկսել մարզումները: Աղբյուրը՝ News.am

Read More

Նադալ. Դեռ չեմ պատրաստվում ավարտել կարիերաս

Աշխարհի երկրորդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ դեռ մտադրություն չունի ավարտել կարիերան: Այնուամենայնիվ, 33-ամյա Նադալը չի բացառել, որ այս տարի կարող է չմասնակցել «Ռոլան Գարոսի» մրցաշարին: «Ինձ ավելի երկար դադար է հարկավոր, քան մյուս թենիսիստներին: Կասկածում եմ, որ այս տարի ինձ կտեսնեք «Ռոլան Գարոսում», սակայն դեռ մտադիր չեմ ավարտել կարիերաս: Ցանկանում եմ վերադառնալ լավագույն մարզավիճակում»,- Նադալի խոսքը մեջբերում է Lavoz de Galicia-ն: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Ռոլան Գարոսի» մրցաշարը, որը նախատեսված էր անցկացնել մայիսի 24-ից հունիսի 7-ը, կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է և կմեկնարկի սեպտեմբերի 20-ին, իսկ եզրափակիչը տեղի…

Read More

ՈւԵՖԱ-ն որոշել է Չեմպիոնների լիգայի 1/4 և 1/2 եզրափակիչների անցկացման ձևաչափը

Եվրոպական ֆուտբոլային ակումբների ասոցիացիան և ՈւԵՖԱ-ն համաձայնության են եկել Չեմպիոնների լիգայի 1/4 և 1/2 եզրափակիչի հանդիպումների անցկացման ձևաչափի վերաբերյալ: Cadena Ser-ը տեղեկացնում է, որ դիմակայության հաղթողները հայտնի կդառնան 1 խաղում՝ չեզոք ստադիոնում: Հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Սպասվում է, որ Չեմպիոնների լիգայի մրցաշրջանը կվերսկսվի օգոստոսին: Նշենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի բոլոր երկրներում, բացառությամբ Բելառուսի, դադարեցված են բոլոր ֆուտբոլային առաջնությունները: Աղբյուրը՝ News.am

Read More

ՉԼ-ի եւ ԵԼ-ի հաջորդ մրցաշրջանի խմբային փուլերը կմեկնարկեն հոկտեմբերին

ՈւԵՖԱ-ն նախնական որոշում է ընդունել Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի հաջորդ մրցաշրջանի մեկնարկի վերաբերյալ, եթե հաջողվի ընթացիկ մրցաշրջանն ավարտել օգոստոսին, հաղորդում է Sport.es-ը։ Նախատեսվում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրն անցկացնել հոկտեմբերի 20-21-ին, Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրը՝ հոկտեմբերի 22-ին։ Եվրագավաթային մրցաշարերի որակավորման փուլը նախատեսվում է անցկացնել հուլիս-օգոստոսին։ Մրցաշարերը դադարեցված են կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով։ Աղբյուրը՝ News.am

Read More

«Ալաշկերտը» հաղթեց «Վեստ Արմենիային»՝ 8։1

Երեւանի «Ալաշկերտը» ստուգողական խաղում մրցեց «Վեստ Արմենիայի» հետ եւ առավելության  հասավ 8։1 հաշվով։ «Ալաշկերտի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ալեքսանդր Գլիշիչը, դուբլ ձևակերպեց Նիկիտա Տանկովը, մեկական գոլ խփեցին Տիագո Գալվաոն, Գուստավո Մարմենտինին, Դավիթ Գատիկոեւը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Մայիսի 14-ին «Ալաշկերտը» ստուգողական խաղում կընդունի «Արարատ-Արմենիային»: Աղբյուրը՝ News.am

Read More

«Ջենոայի» նախագահ. Մրցաշրջանի վաղաժամ ավարտը կործանարար հետևանքներ կունենա թիմերի համար

Իտալական «Ջենոայի» նախագահ Էնրիկո Պրեցիոզին նշել է, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե Իտալիայում ֆուտբոլային մրցաշրջանը չվերսկսվի: «Եթե մրցաշրջանը չվերսկսվի, ապա իտալական ակումբների մեծ մասը սնանկ կճանաչվի: Ովքեր աշխատում են այս ոլորտում, շատ լավ հասկանում են, թե ինչ կկատարվի մրցաշրջանը չեղարկելու դեպքում: Մենք սպասում ենք կառավարության որոշմանը, որպեսզի սկսենք մրցաշրջանի վերսկսման նախապատրաստական աշխատանքները»,- Պրեցիոզիի խոսքը փոխանցում է Radio Rai-ն: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան ապրիլի 30-ին հայտարարել էր մրցաշրջանը վաղաժամ ավարտելու որոշում ընդունելու և ՊՍԺ-ին չեմպիոն հռչակելու մասին: Աղբյուրը՝ News.am

Read More